Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ալավերդի-Մադան ճանապարհին Mercedes-ը գլորվել է ձորը. կան տուժածներ

905
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 10:30
Ալավերդի-Մադան ճանապարհին Mercedes-ը գլորվել է ձորը. կան տուժածներ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 22:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Մադան տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ա., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները՝ Սեյրան Մ.-ն (ծնված 2002 թ.) և Գոռ Ս.-ն (ծնված 1999 թ.), ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով և տեղափոխվել Ալավերդու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: