Սուրենավանում «ԿամԱԶ»-ի հետ բախումից «BMW»-ն այրվել է․ կան զոհեր
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 04:01-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 59-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ռազմիկ Ա., ծնված 1962 թ.) և «BMW» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով ամբողջությամբ այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը: «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 04:46-ին: «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գևորգ Ս.-ն (ծնված 1995 թ.), հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: |
«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
021:54Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
7719:4813 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են
10217:18Ադրբեջանցին դանակահարել է Մոսկվայի բնակչին (տեսանյութ)
15615:36Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել
9315:24Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ավտոբուսը վթարի է ենթարկվել. 29 ուղևոր հոսպիտալացվել է
363Երեկ, 20:00