Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Տեղի բնակչությունը մոբիլիզացվել է և թույլ չի տվել հանքի հետագա շահագործումը». Օլեգ Դուլգարյան

293
Կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ., 23:35
«Տեղի բնակչությունը մոբիլիզացվել է և թույլ չի տվել հանքի հետագա շահագործումը». Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս վերադարձել եմ Կիպրոսի Հանրապետությունից, այնտեղ ականատեսը եղա հետևյալ երևույթին:
1970-ականներին Կիպրոսի Ագրոս գյուղից հյուսիս, բարձր լեռներում հանք են բացել: Հանքը գործել է 4-5 տարի, որից հետո փակվել է: Կիպրոսի կառավարությունը որոշել էր հանքը վաճառել այլ սեփականատիրոջը, սակայն տեղի բնակչությունը մոբիլիզացվել է և թույլ չի տվել, որից հետո կառավարությունը որոշում է կայացրել հանքի տարածքը դարձնել հատուկ պահպանման գոտի և վերականգնել իր բնական տեսքին համապատասխան:
20 տարի վերականգնում էին այդ հանքի տարածքը, հանված հողը հետ սեղմելով դեպի քանդված փոսերը, այդ թվում այլ վայրերից հող բերելով: Տարածքը վերականգնել են իր նախնական լանդշաֆտի տեսքին համապատասխան, որից հետո սկսել են ծառատունկ իրականացնել, անցկացնել բարձր լեռներում ոռոգման համակարգեր:
Կիպրոսի բնապահպանության նախարարության ներկայացուցիչը աչքերը լցված ասում էր, որ դեռևս կպահանջվի ևս 100 տարի, որպեսզի տարածքը ամբողջապես վերականգնվի, այստեղ ապրեն կենդանիներ, անտառը խիտ լինի, անտառում աճած հատապտուղները պիտանի լինեն օգտագործման համար:
Հանքը չարիք է, կրկնում էր նա անընդհատ»: