Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Երբևէ կարդացածս ամենատարօրինակ պատմությունը». Վ. Դիլբարյան

508
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 01:15
«Երբևէ կարդացածս ամենատարօրինակ պատմությունը». Վ. Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբևէ կարդացածս ամենատարօրինակ պատմությունը.

Գրող Եվգենի Պետրովը, ով հայտնի է որպես «12 աթոռներ» և «Ոսկե հորթ» աշխատությունների հեղինակը, զարմանալի հոբբի ուներ․ իր ողջ կյանքի ընթացքում հավաքում էր նամակների ծրարներ։

Տեսեք, թե ինչպես էր անում - գրում էր նամակը, հասցեն նշում էր ինչ-որ մի երկրի հասցե, հորինված փողոցով ու մարդկանց անուն, ազգանունով։ Ու մի որոշ ժամանակ հետո մի նամակ էր հետ գալիս, որի վրա գրված էր «հասցեատերը չի գտնվել» ու բավականին շատ նամականիշներ։ Եվգենին էլ հավաքում էր այդ ծրարներն ու նամականիշները։

1939 թվականի ապրիլին Պետրովը որոշում է հիմա էլ Նոր Զելանդիա ուղարկել ու պատահական գրում է Հայդբերդվիլլ անունը, Ռայթբիչ փողոցն ու 7-րդ տունը և որպես հասցեատեր՝ նշում է Մերիլ Օջին Ուեյզլի։
Ու գրում է հետևյալը․
«Սիրելի Մերիլ,
Կներես, որ երկար ժամանակ չեմ գրել, ցավակցում եմ Պիտի մահվան համար, գրկում եմ քեզ։ Համբուրիր աղջկադ։ Եվգենի»։ Ու ուղարկում է։

Մոռանալով այս նամակի մասին՝ Եվգենին շարունակում է իր գործունեությունը, երբ մի օր էլ պատասխան նամակ է գալիս։ Սկզբում Պետրովը մտածում է, որ փոստային բաժանմունքի աշխատակիցներն իր հետ կատակ են անում, բայց երբ կարդում է նամակի հակառակ կողմը, սարսափում է, նույն հասցեն է ու կապույտ շտամպը։ Արագ բացում է նամակն ու ապշում․
«Սիրելի Եվգենի, շնորհակալ ենք ցավակցության համար, շատ ծանր էր Փիթի մահը։ Ես ու Ինգրիդը շատ ենք հիշում այն 3 օրը, որ անց կացրեցիք մեզ հետ, իսկ Գլորիան արդեն 2-րդ դասարան է գնալու, բավականին մեծացել է ու միշտ հիշում է այն արջուկը, որ բերել եք Ռուսաստանից»։

Պետրովը երբեք չէր եղել Նոր Զելանդիայում ու համարյա խելագարվում է, երբ տեսնում է նամակի հետևում կցած նկար, որտեղ ինքն ու մի տղամարդ իրար կողքի են, իսկ տակն էլ գրված է 9 նոյեմբեր 1938 թվական։ Պետրովը մտքով հետ է գնում, թե այդ օրն ուր է եղել և ինչ է արել ու պարզվում է, որ անգիտակից, կոմայի մեջ պառկած է եղել հիվանդանոցում ու բժիշկները նրա կյանքի համար պայքարում էին այդ օրերին։

Ու հիվանդանոցից հետո Պետրովի համար սկսվում են դաժան օրերը, քանի որ այդ նամակները գրելու հետ կապված КГБ-ն խեղճին կասկածում է որպես արտասահմանյան լրտես։ Պետրովը պատասխան նամակ է գրում Նոր Զելանդիա ու էլ պատասխանը չի տեսնում, քանի որ սկսվում է Մեծ հայրենական պատերազմը և նա դառնում է ռազմական լրագրող Правда и Информбюро թերթերի համար։ Մարդիկ զարմանում էին, քանի որ Պետրովը դարձել էր լուռ, անտարբեր մարդ ու նախկին կատակասեր գրողից ոչինչ չէր մնացել։

1942 թվականին Եվգենի Պետրովն ինքնաթիռով Սևաստոպոլից մեկնում է Մոսկվա, երբ Ռոստովի մոտ գերմանացիները խոցում են ինքնաթիռը։ Միստիկան կայանում է նրանում, որ այդ օրն էլ Նոր Զելանդիայից եկած պատասխան նամակն է հասնում, որտեղ գրված էր․

«Եվգենի, շատ զգույշ կլինես պատերազմի դաշտում, հիշու՞մ ես, երբ լճում լողանում էիր, մենք ասում էին ջուրը սառն է, կարող ես խեղդվել, պետք չէ, իսկ դու պատասխանում էիր հանգիստ եղեք, ես ինքնաթիռի ընկնելուց եմ մահանալու։ Խնդրում եմ զգույշ կլինես ու քիչ մեկնիր ինքնաթիռներով»։

Այս դեպքի հիման վրա էլ ստեղծվել է կարճամետրաժ «Ծրար» (Envelope) ֆիլմը, որտեղ Կևին Սփեյսին խաղում է գլխավոր դերը։

Որ կարդացի, աչքերիս չէի հավատում, մի մասն ասում էր հեքիաթ է, մի մասն էլ, դե հորինված է, մի մասն էլ հավատում էր։ Սկսեցի տվյալներ փնտրել, բայց ոնց հասկանում եմ КГБ-ի թեթև ձեռքով լրիվ փակված կլինեն,։ Որպեսզի այս մասին գրեի, մի թեթև հավատ ներշնչեց այն, որ Վիկիպեդիայում գրված էր Envelope is a 2012 American short film directed by Aleksy Nuzhny and stars Kevin Spacey. It is inspired by true events of Soviet publicist and writer Yevgeny Petrov.

Ինչևէ, տարօրինակ էր»։

«Ծրար» ֆիլմը