Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Չիտայում արջը հարձակվել է ընտանիքի վրա

1062
Կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ., 17:50
Չիտայում արջը հարձակվել է ընտանիքի վրա

Չիտայում՝ Զաբայկալի Կիրինսկի շրջանում արջը հարձակվել է ընտանիքի վրա: Ամուսիններն ու նրանց փոքրիկ երեխան հարևան ավանից վերադառնալիս կանգ են առել, որ հանգստանան ու հաց ուտեն գետի ափին: Նրանք ուտելիքն ու մրգերը դրել են մեքենայի կապոտին և քիչ անց լսել մոտակայքից եկող մռնչոց: Մի քանի վայրկյան անց ամուսինները նկատել են իրենց կողմը կատաղի արագությամբ վազող էգ արջին: Նա կայծակնային արագությամբ անցել է գետն ու նետվել մեքենայի վրա: Բարեբախտաբար, ամուսինները հասցրել են մեքենան մտնել, իսկ երեխան դուրս եկած չի եղել: Երբ մեքենան շարժվել է, ուտելիքները կապոտից թափվել են, ինչն էլ շեղել է արջի ուշադրությունն ու ընտանիքը կարողացել է փախուստի դիմել: