Լեհաստանի քաղաքացին արջի հարձակման հետևանքով ձորն է ընկել. մանրամասներ
Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացին զոհվել է՝ արջի հարձակման հետևանքով ձորն ընկնելու պատճառով: Վարշավա քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարգարիտա Լ.-ն, ով ահազանգել էր փրկարարներին, հայտնել է, որ ինքն ու իր 33-ամյա նշանածը Արագած լեռան լանջին զբաղվելիս են եղել լեռնագնացությամբ, երբ արջը հարձակվել է իրենց վրա: Երիտասարդը փորձել է պաշտպանել աղջկան ու արջի հետ պայքարի մեջ մտնելով՝ երկուսն էլ ձորն են ընկել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, ինչի արդյուքնում պարզ կլինի՝ նա գլխի վնասվածքն ստացել է քարերի հետ բախմա՞ն, թե արջի հասցրած վնասվածքների պատճառով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ մոտ 3500 մ բարձրության վրա ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30