Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

«Նիկոլը նույն սխալն արեց Իջևանում». Ոսկան Սարգսյան

93
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 09:10
«Նիկոլը նույն սխալն արեց Իջևանում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմող երկրիս ղեկավարի կատարած սխալները թուլացնում են Հայաստանը, իսկ դա ձեռնտու է Ադրբեջանին։ Ուստի, չեմ կարող նման սխալների մասին լռել: Նախկինում գրել եմ, որ Նիկոլ Փաշինյանի ներգրավվելն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սխալ էր, որն ավարտվեց կրկնակի սխալով՝ ՔՊ-ի թեկնածուի պարտությամբ։ Հիմա Նիկոլը նույն սխալն արեց Իջևանում։ Սկզբում քրեական գործ հարուցվեց քաղաքապետ Վարդան Ղալումյանի հանդեպ, վերջինս ոչ իր կամքով հրաժարական տվեց, հետո Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի պաշտոնակատար նշանակեց իր քավոր Հայկ Ղալումյանին։ Ի դեպ, Վարդան Ղալումյանը 2015թ․ սեպտեմբերի 13-ի ընտրություններում 6 հազար իջևանցու քվե է ստացել: Իջևանում համայնքապետի ընտրության հետ կապված թիմեր են ձևավորվելու, լարվածություն է առաջանալու։ Անկախ նրանից, ով էլ որ ընտրվի Իջևանի քաղաքապետ, վերջին հաշվով, Նիկոլն իր հարազատ Իջևանում պարտվելու է։ Մինչդեռ վարչապետը կարող էր նման բացահայտ կերպով չխառնվել 20 հազարանոց Իջևանի ղեկավարի ընտրությանը»։