Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել, 7 տուժածների թվում կան երեխաներ

333
Կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ., 13:25
Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել, 7 տուժածների թվում կան երեխաներ

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, բախվել են Mercedes մակնիշի 449 AM 61 համարանիշի, BMW մակնիշի 77 NC 707 համարանիշի, Infiniti մակնիշի 24 ՍՕ 635 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 ՏP 164 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի, այդ թվում՝ երեխաներ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադներ նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ: Երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: