Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Պուտինն ու Ռոհանին կքննարկեն Սիրիայի հարցը

1244
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ., 21:00
Պուտինն ու Ռոհանին կքննարկեն Սիրիայի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կմեկնի Անկարա, որտեղ գումարվում է Սիրիայի հարցով թուրք-ռուս-իրանական եռակողմ գագաթնաժողովը: Անկարայում կայանալիք հանդիպման ժամանակ, բացի Սիրիայի հարցից, կքննարկեն երկկողմ համագործակցությունն ու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Հանդիպմանը նախատեսվում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով «Աստանայի գործընթացի» երաշխավորների հանդիպումը: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղական NTV հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ կքննարկի նաև Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող թուրքական դիտորդական կետերի և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի վերաբերյալ քննարկումներ: