Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում

317
Կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ., 09:05
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝
Սերգեյ Սմբատյան) սեպտեմբերի 18-21-ը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում։ Նշենք, որ
նվագախումբը նույն թատրոնում հանդես է եկել նաև այս տարվա փետրվարի 28-ից մարտի 2-ը, և հաշվի
առնելով հաջող ելույթները՝ նվագախումբը մի քանի ամիս անց դարձյալ Դուբայի օպերային թատրոնում
հանդես գալու հրավեր է ստացել։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Արաբական Միացյալ Էմիրություններում
կներկայանա 5 ելույթով։ Դուբայի օպերային թատրոնի դահլիճում էկրանին ցուցադրվելու են «Հարի
Փոթեր» և «Գլադիատոր» ֆիլմերը, իսկ նվագախումբը կենդանի կատարմամբ զուգահեռ ներկայացնելու է
այդ ֆիլմերի երաժշտական հատվածները։ Ելույթները ղեկավարելու է դիրիժոր Ջասթին Ֆրիրը։