Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայտնաբերվել է նախկինում անհայտ մահացու հիվանդություն

1202
Կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ., 04:05
Հայտնաբերվել է նախկինում անհայտ մահացու հիվանդություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱԿՀ) հայտարարություն է տարածել, որ անհայտ հիվանդությունից մահացել է Տանզանիայի մի բնակիչ:

Կազմակերպությունը իր ներկայացուցիչներին շտապ հետաքննություն անցկացնելու նպատակով գործուղել է դեպի Տանզանիա: Բացի այդ, ԱՀԿ-ն Տանզանիայի առողջապահության նախարարությանը խնդրել է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կատարվածի վերաբերյալ:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մամուլի խոսնակ Ջասթին Ուիլյամսը հայտնել է, որ մահացած կինն ունի էբոլա վիրուսի, Դենգե տենդի և մալարիայի ախտանիշներ: «Այնուամենայնիվ, թվում է, որ սա այլ հիվանդություն է»,-հայտնել է իր մտահոգությունը Ուիլյամսը: