Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

«Քննարկվել են նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հարցեր». Լենա Նազարյան

115
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 22:15
«Քննարկվել են նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հարցեր». Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր պատգամավորներ Մարի Գալստյանը, Մարի Կարապետանը և ես Ազգային ժողովում հանդիպեցինք կառավարությանը ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրությունը, դրա կիրառությունը, բացերը և թերությունները, ինչպես նաև այն բարելավելու հնարավորությունները։ Քննարկվել են նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներ իրականացնելու պլանները և ընթացակարգերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար հանդիպել թե՛ Ազգային ժողովի վերահսկողական գործառույթի իրականացման, թե՛ բնապահպանության և հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրության շարունակական բարելավման նպատակներով»: