Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

19-ամյա վարորդը մեքենայով մխրճվել է տան մեջ

221
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 21:30
19-ամյա վարորդը մեքենայով մխրճվել է տան մեջ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Հարություն Արշակյանն իր վարած Վազ 2121 մակնիշի 02 RM 011 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում մխրճվել է բնակելի տան մեջ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Նշվում է, որ հարվածի հետևանքով տան պատն ու տանիքի որոշ հատված փլուզվել են։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: