Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Պետք է հասնենք մեր երկրում հեպատիտ «Ց»-ի վերացման». Արսեն Թորոսյան

485
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 21:00
«Պետք է հասնենք մեր երկրում հեպատիտ «Ց»-ի վերացման». Արսեն Թորոսյան

Այսօր հանդիպեցի Հայաստան-Արցախ հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ, ով տեղեկացրեց, որ հիմնադրամը պատրաստվում է մեզ տրամադրել հակավիրուսային դեղեր՝ հեպատիտ «Ց» հիվանդությամբ շուրջ 700 հոգու բուժման համար:

Նշված դեղերը հատկացվելու են հիվանդության առաջին «Բ» գենոտիպ ունեցողների բուժման համար՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա: Քաղաքացիների բուժման մշտադիտարկումը կիրականացվի մասնագետների կողմից՝ միջազգային ուղեցույցներին համապատասխան ձևով: Բուժման սկզբի մասին հավելյալ կտեղեկացնենք։

Նաև երեկվա կառավարության նիստին ընդունվեց մի որոշում, որ մեզ հնարավորություն է տալու կենտրոնական գնումներով ձեռք բերել հեպատիտ «Ց» բուժման դեղեր մեր ազգային ծրագրի շրջանակներում և պետական պատվերով իրականացնել այդ հիվանդության բուժում՝ հասնելով դրա վերացման մեր երկրում»։