Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Չարենցավանի մի քանի թաղամասերում ու Կարենիս գյուղում գազամատակարարումը կդադարեցվի

330
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ., 03:10
Չարենցավանի մի քանի թաղամասերում ու Կարենիս գյուղում գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ թաղամասերի և Կարենիս գյուղի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ: