Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Գերագույն Ռադան լուծարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը

901
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 16:35
Գերագույն Ռադան լուծարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը

Գերագույն Ռադան սեպտեմբերի 13-ին կայացած նիստում 341 կողմ ձայնով սատարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկությունը, որը վերաբերվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելուն:

Խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել է, որ ԿԸՀ բոլոր անդամների պաշտոնանկությունը «նախագահի կողմից հիմնավորված առաջարկության հիման վրա է արվում»:
Զելենսկու առաջարկությանը դեմ են քվեարկել «Եվրոպական համերաշխություն» և «Ձայն» կուսակցությունները: