Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱՄՆ-ը Ռուսաստանին կփոխանցի 90-ականներին գողացված փաստաթղթերը

996
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 21:05
ԱՄՆ-ը Ռուսաստանին կփոխանցի 90-ականներին գողացված փաստաթղթերը

Միացյալ Նահանգները Ռուսաստանին կփոխանցի 90-ականներին արխիվներից Նիկոլայ II-ի ժամանակաշրջանի հափշտակված փաստաթղթերը։ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի մասնակցությամբ արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ դիվանագիտական առաքելության ղեկավարի նստավայրում:

«Սպասո-հաուսում տեղի կունենա պաշտոնական արարողությունը. ռուսական կողմին փոխանցվելու է 90-ականների սկզբին Ռուսաստանի արխիվներից գողացված կայսր Նիկոլայ II-ի ստորագրությամբ կնքված 16 պատմական փաստաթուղթ: Փաստաթղթերը հայտնաբերվել են ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարության կողմից իրականացված հետաքննության արդյունքում»,- նշել է ԱՄՆ դեսպանատունը: