Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կանցկացվի «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթը

334
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 19:20
Կանցկացվի «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթը

Արդեն 4-րդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական նորարարական մրցույթը:

Այս տարի մասնակիցները կարող են փորձել իրենց ուժերը հետևյալ հինգ բնագավառներում՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Մրցույթի հիմնական խնդիրներն են՝
• երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանումը և զարգացումը
• երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հայտնաբերումը և հնարավոր ներդրումը
• սոցիալական և հասարակական կարևոր խնդիրների լուծման գործընթացներում հասարակական միավորումների, տնտեսվարող սուբյեկտների և կառավարման պետական մարմինների միջև բոլոր մակարդակներում համագործակցության կատարելագործումը
• երիտասարդության սոցիալական գործընկերության և փոխադարձ պատասխանատվության սկզբունքների ներդրումը պրակտիկայում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: