Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են հանդիպել

81
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 13:35
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են հանդիպել

Սեպտեմբերի վերջին մեկնարկելու է ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա անդրադարձ կատարեց նաև գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպմանը:
«Համանախագահների կողմից եղել է հանդիպում կազմակերպելու առաջարկ։ Կողմերը հանաձայնել են։ Իսկ թե որտեղ և ինչ ժամկետներում կլինի հանդիպումը, կհայտարարվի համաձայնեցված կարգով»,-ասաց Նաղդալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ «Ազատություն» ռ/կ-ի