Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Քաղաքապետին կկանչեն Ազգային Ժողով

90
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 12:15
Քաղաքապետին կկանչեն Ազգային Ժողով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկա օրերին կհրավիրվի Ազգային ժողով. այդ մասին ԱԺ նիստում հայտնեց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Քաղաքապետին հրավիրելու առիթը քաղաքացիների համար վտանգավոր դարձած թափառող շների հարցն է։
«Ես Երևանի տարբեր համայնքներից ստացել եմ բնակիչների ահազանգեր, որ շների խումբ է հավաքվում տարբեր վայրերում ու անգամ դպրոցների մոտ անվտանգ չէ։ Այս խնդիրն իմ օրակարգում է, և առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք քաղաքապետին հրավիրել հանձնաժողով և փորձելու ենք այս պահին դեռ Երևանում գտնել լուծումը», -հայտարարեց Զոհրաբյանը։