Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակիչը ծանր մարմնական վնաս է պատճառել մորը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքի 70-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Նախաքննության ընթացքում, ձեռք բերված տվյալների համաձայն Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակիչը, 70-ամյա թոշակառու մորից, սեփական կարիքները հոգալու նպատակով, պահանջել է գումար, մերժվել և այդ հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, որի ընթացքում ծեծել է նրան՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: |
Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
105Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
191Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
94Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
124Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
106Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
11623.04.2024, 16:18