Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

«Մեր տանը ոչ մկներ կան, ոչ առնետներ». «հի-հի-հա-հա»-ի նախագիծ խորհրդարանում

78
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 11:30
«Մեր տանը ոչ մկներ կան, ոչ առնետներ». «հի-հի-հա-հա»-ի նախագիծ խորհրդարանում

ԱԺ-ն սեպտեմբերի 13-ին քննարկում էր ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի օրենսդրական մի փաթեթ, որով առաջարկվում էր վարչական ու նաև քրեական պատիժներ սահմանել նրանց համար, ովքեր դաժան վերաբերմունք կդրսևորեն կենդանիների հանդեպ: Այդ համատեքստում «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը նախագիծը ներկայացնող ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ տնային պայմաններում մուկ որսալը, կամ գիտահետազոտական նպատակով առնետների ներարկումը նույնպե՞ս պատժելի են:

Ի պատասխան Ն. Զոհրաբյանն ասաց. «Եթե Ձեր տանը առնետ կա, և Ձեր բնակտարածքի հիգիենան պաշտպանելու համար Ձեր կատուն որոշի մկանը բռնել, վստահեցնում եմ ձեզ, որ այս օրենքի շրջանակում դուք չեք ենթարկվի ոչ տույժի և ոչ էլ քրեական պատասխանատվության: Ոչ էլ Ձեր կատուն կենթարկվի որևէ պատասխանատվության»:

Ա. Փամբուխչյանը շտապեց տեղեկացնել. «Մեր տանը ոչ մկներ կան, ոչ առնետներ»:

«Շնորհավորում եմ Ձեզ»,-ասաց Ն. Զոհրաբյանը:

Հետո պարզվեց, որ մտահոգվողը պատգամավորի հարևաններն էին: «Ես կփոխանցեմ մեր հարևաններին, որ պատասխանատվության չեն ենթարկվելու»,-նշեց Ա. Փամբուխչյանը:

Քննարկման ընթացքում պատգամավորները նախագծին «հի-հի-հա-հա» որակումը տվեցին: Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց քննարկմանը հեգնանքով համեմված շեշտադրումներով չվերաբերվել: