Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

«Օրենքը թավիշ չի կարող լինել». Ստյոպա Սաֆարյան

114
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 18:05
«Օրենքը թավիշ չի կարող լինել». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես սեպտեմբերի 5-6-ին իսագուլօղլուներն էին ազդարարել՝ քաղաքացիական պատերազմի են տանում: Իհարկե, քաղաքաացիական պատերազմ չի լինելու, որովհետև իրենց կողքը կանգնած քաղաքացի չկա. կան թալանչիներ ու թալանածի հաշվին պիցցա ուտողներ: Բայց այն, որ արդեն բռնություն են մտցնում դաշտ, դա տեսանելի է՝ սեպտեմբերի 6-ին հարձակում ՍԴ դեմ բողոքի ցույցեր կազմակերպած Անդրանիկ Հարությունյանի վրա, նույն օրը սպառնալիքներ իմ հասցեին ու երեկոյան պատվիրված ավազակային հարձակման փորձ, որն ավարտվեց կողոպուտով: Այսօր արդեն դատարանի առջև հարձակում մի երիտասարդի վրա ու նախագահի հավերժ թեկնածուի կողմից կնոջ նկատմամբ բռնություն: Ռուբիկոնն անցնում են, ու ասեմ՝ անցնում են անպատժելիության պատճառով: Այ որ այնտեղ թրև եկող հանցագործները մի փոքրիկ աբլավով բերդերը լցված լինեին, այսօր նրանք այս ռուբիկոնն էլ չէին անցնի: Օրենքը թավիշ չի կարող լինել: Օրենքը թավշյա է, մեղմ, չգիտագցված, ոչ դիտավորյալ, ծանր հետևանքներ չհարուցած հանցագործությունների դեպքում: Նման հանցագործությունների դեպքում միայն օրենքի շուշաթուղթը պետք է լինի»: