Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.

«Չէի հավատում տեսածիս, թե ինչպես է հնարավոր այդպես լկտիորեն կեղծել պատմությունը». Ստյոպա Սաֆարյան

150
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 14:50
«Չէի հավատում տեսածիս, թե ինչպես է հնարավոր այդպես լկտիորեն կեղծել պատմությունը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանը դատարանում ասել է, թե փորձում են պատմության դրական հերոսներին բացասական դարձնել և հակառակը՝ ակնարկելով իրեն ու դահլիճում նստածներին:

Ակամայից հիշեցի 2007 կամ 2008թ. փետրվարին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված, եթե հիշողությունս չի դավաճանում, բանակի տոնի միջոցառումը, որին հրավիրված էին նաև ԱԺ պատգամավորները, նաև ձեր խոնարհ ծառան:

Ամենասկզբում մի տեսանյութ ցուցադրվեց Արցախյան ազատամարտի մասին...: Ամբողջությամբ ինքն էր, ոչ մեկ չկար, անգամ Վազգեն Սարգսյանն էր գրեթե բացակայում...

Մեզ ծանոթ պատմությունը կեղծելու այդ կարգի կեղծումից հետո տեղս չէի գտնում ու լքեցի դահլիճը, թեպետ հաջորդած համերգը շատ ճաշակով էր, երգերի ընտրությունն էլ...

Դահլիճից դուրս գալուց հետո ոտքով քայլեցի մինչև մետրո Երիտասարդական՝ մտքիս մեջ մտածելով այն հարյուրավոր ազատամարտիկների մասին, որոնց անցած ճանապարհի մասին ինքս անձամբ գիտեի ու որոնք հաստատ ավելի պակաս դեր չէին խաղացել ազատամարտում, որքան Քոչարյանը, իսկ նրանցից շատերն անգամ ավելին էին արել՝ Մոնթեի ու այլոց ջոկատներում կռվելով...

Ու չէի հավատում տեսածիս, աչքերիս, թե ինչպես է հնարավոր այդպես լկտիորեն կեղծել պատմությունը:

Եվ հիմա, զարմացած է, թե ինչու ոչ մեկ «չի գնահատում» իր/իրենց հերոսությունը, ու ինչու են դատարանի առջև զանգվածաբար միայն վանկարկում «Քոչարյան մարդասպան»...
Մոռանում է, որ ինքը չէ, որ սահմանում է, թե ովքեր են ժողովրդի համար հերոսները:

Ու խոսում է, թե հետագայում պատմության դասագրքերում գրելու են, ոչ միայն «պատմության ամենախայտառակ քրեական գործի մասին», այլ նաև նրա, թե ովքեր են եղել դրական, իսկ ովքեր՝ բացասական հերոսները:

Հանգիստ նստեք կամերում, հանգիստ նստեք, մենք ենք որոշում, թե ովքեր են մեր հերոսները: Անձամբ իմ հերոսների ցանկում ձեզանից ոչ մեկ չկա, մինչդեռ կան Անդրանիկը, Նժդեհը, Վազգենը, Մոնթեն ու լիքը լիքը ՏՂԵՐՔ, որոնք ձեզ նման իրենց մասին կինոնկարներ, հոդվածներ ու գրքեր չեն պատվիրել, կռվելու փոխարեն ֆորմայով չեն լուսանկարվել»: