Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

«Ընտրովի արդարադատությամբ, չենք էլ մոտենա դե ֆակտո իրավական պետություն լինելու նվազագույն շեմին». Զարուհի Մեջլումյան

70
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 10:10
«Ընտրովի արդարադատությամբ, չենք էլ մոտենա դե ֆակտո իրավական պետություն լինելու նվազագույն շեմին». Զարուհի Մեջլումյան

Իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատժելիներ և անպատժելիներ.

1. Ընդամենը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 24-ին Ամուլսարի հանքի թեմայով դեպք էր տեղի ունեցել Գնդեվազում, երեք անձինք ձերբակալվել էին: Ու արդեն երեկ՝ սեպտեմբերի 12-ին քննչական կոմիտեն հայտարարեց, թե նախաքննությունն ավարտվել է: Շուտով գործը կուղարկվի դատարան:

2. Երեկ դատարանի դիմաց, ըստ ականատեսների վկայությունների՝ Քոչարյանի կողմնակիցները ծեծել են մի տղամարդու, որին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Լուրեր տարածվեցին, որ ծեծողներին բերման են ենթարկել իրավապահները, ապա ԲԱՑ ԹՈՂԵԼ:

Ո՞րն է երկու կետերի միջև տարբերությունը...: Այս սկզբունքով՝ ընտրովի արդարադատությամբ, չենք էլ մոտենա դե ֆակտո իրավական պետություն լինելու նվազագույն շեմին:

Հ.Գ. Հա՛, ԶԼՄ-ներից ոչ մեկը չգրեց՝ Պզոյին ձերբակալեցի՞ն, կալանավորեցի՞ն, երբ ոստիկանական բաժնում ամենավերջին հայհոյանքներն էին լսվում, թե անպատժելիների շարքից են»: