Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Սամվել Ալեքսանյանը «կպլստա» անշարժ գույքի հարկման նոր օրինագծից. «Ժամանակ»

71
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 09:15
Սամվել Ալեքսանյանը «կպլստա» անշարժ գույքի հարկման նոր օրինագծից. «Ժամանակ»

«Նախորդ օրը ԱԺ-ն քննարկում էր շքեղ սեփականություն ունեցողների համար գույքահարկը բարձրացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ հայտարարեց, որ, օրինակ, 3 մլն դրամ գույքահարկ մուծող սեփականատերերը օրենքի փոփոխությունից հետո կմուծեն 25 մլն դրամ:

Մեր տեղեկություններով՝ Թունյանի ակնարկը վերաբերում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Իսկ, օրինակ, օլիգարխիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սամվել Ալեքսանյանը, իր սեփական տունը բաժանել է մոտ 10 մասի և դրանք առանձին-առանձին ձևակերպել իր երեխաների անուններով: Ալեքսանյանին այս փոփոխությունը չի վերաբերի»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: