Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Արցախի ԱԺ-ն ստացել է Սամվել Բաբայանի ստորագրահավաքի փաթեթը․ այն կուղարկվի ՍԴ. «Ժողովուրդ»

59
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 09:05
Արցախի ԱԺ-ն ստացել է Սամվել Բաբայանի ստորագրահավաքի փաթեթը․ այն կուղարկվի ՍԴ. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը: Մեր տեղեկություններով՝ այն ներկայացվել է ԼՂՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որպեսզի այնտեղ առաջիկայում քննարկվի հարցը, ու եթե նպատակահարմար գտնեն, կընդգրկեն ԱԺ լիագումար նիստում:

Բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի իշխանությունները նպատակ ունեն այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար: Իսկ այդ դեպքում դեռ մոտ երկուսուկես ամիս կտևի այդ պրոցեսը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ, ըստ ԿԸՀ-ի տվյալների, Բաբայանի կողմնակիցների հավաքած ստորագրությունների ընդհանուր թիվը 19 հազարից մի փոքր է ավելի եղել: Բայց դա խնդիր չէ, քանի որ Արցախում հանրաքվե անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է ընտրողների 10 տոկոսի ստորագրությունը, այսինքն՝ 10 հազար 278 ստորագրություն, ուստի կարելի է ասել, որ Բաբայանը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: