Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Ահաբեկչություն Թուրքիայում. կան զոհեր ու վիրավորներ

110
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 01:35
Ահաբեկչություն Թուրքիայում. կան զոհեր ու վիրավորներ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլ շրջանում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել ճամփեզրին: Զոհվել է 4, վիրավորվել 13 մարդ: Պայթյունը որոտացել է, երբ անտառտնտեսության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսն անցնելիս է եղել ճանապարհով: Թուրքական կողմը ահաբեկչության համար մեղադրում է քուրդ զինյալներին: