Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

«Քոչի՝ մարդու ոտք կոտրած աջակցին բաց են թողնում, Ամուլսարի պահապաններին՝ ձերբակալում». բնապահպան

154
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ., 02:10
«Քոչի՝ մարդու ոտք կոտրած աջակցին բաց են թողնում, Ամուլսարի պահապաններին՝ ձերբակալում». բնապահպան

Դատապարտում եմ ցանկացած բռնություն, բայց երբ ծեծկռտուք արած և մի մարդու ոտը կոտրած մեղադրյալ քոչի աջակցին բաց են թողնում, իսկ Գնդեվազում տեղի ունեցած նմանատիպ դեպքի 3 մասնակիցների ձերբակալում են, քանի որ իրենք Ամուլսարի պահապան էին՝ դա արդեն անհասկանալի է և լուրջ մտորումների տեղիք է տալիս։
Հարգելի Նիկոլ Փաշինյան, ընտրովի արդարադատությո՞ւն է կրկին Հայաստանում, թե՞ իրավապահ մարմիններն ուղղորդվում են ինչ-որ տեղից»։