Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

«ԱԱԾ քննիչն անհիմն մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը». Դ. Սանասարյան

109
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 23:10
«ԱԱԾ քննիչն անհիմն մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը». Դ. Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ քննիչը (իրականում՝ վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։ Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է։

Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի և չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը։

Իրավական Հայաստանն այլընտրանք չունի։

Սիրում եմ բոլորիդ»: