Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.

ԱԳՆ-ն ստանձնեց արտաքին հարաբերություններն համակարգելու և սպասարկելու գործառույթները

91
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 13:45
ԱԳՆ-ն ստանձնեց արտաքին հարաբերություններն համակարգելու և սպասարկելու գործառույթները

Արտաքին գործերի նախարարությունն ստանձնեց արտաքին հարաբերություններն ամբողջությամբ համակարգելու և սպասարկելու գործառույթները։ Այս մասին այսօր որոշում կայացրեց ՀՀ կառավարությունը:

Վարչապետ Ն. Փաշինյանը քննարկման ժամանակ նշեց, որ երբեմն հնարավոր չի լինում պարզել, թե ինչ-որ ուղղությամբ նախկին և կամ ներկա իշխանության պաշտոնյաները ինչ պայմանավորվածություններ են ունեցել։

Ուստի, ընդունված նախագծով ԱԳՆ-ում կուտակվելու են բոլոր նմանատիպ պայմանավորվածությունները, և ցանկացած նոր պաշտոնյա կկարողանա հասկանալ, թե նախկինում ինչ որոշումներ և պայմանավորվածություններ են եղել այն ոլորտներում, որոնց վերաբերյալ պաշտոնյան բանակցություններ է վարելու։

«Իմաստն այն է, որ երբ ինչ-որ գերատեսչություն իր ոլորտում աշխատում է միջազգային հարաբերությունների գործառույթն իրականացնելիս, մեր՝ ԱԳՆ-ի գործառույթն է սպասարկել նրան, որ իրենց մոտ լինի ամբողջական պատկերացում, թե այդ երկրի հետ գործառույթն իրականացնելիս պատկերացում ունենան՝ ընդհանուր ինչպես են կառուցված այդ հարաբերությունները»,-նշեց ԱԳ նախարար Զ. Մնացականյանը: