Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան՝ դատարանի դիմաց

68
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 11:55
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան՝ դատարանի դիմաց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ պահանջելով անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը և ազատ արձակել երկրորդ նախագահին:

Նշենք, որ այսօր դատարանի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել:

Հիշեցնենք, որ այսօր, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կայանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Տեսանյութը՝ Yerevan.Today-ի