Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

209
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 11:10
Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորություններն օրենքի ուժով դադարեցվել են:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ եթե պատգամավորը մանդատը վայր դնելու դիմում ներկայացնելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում հետ չի վերցնում այն, նրա լիազորությունները Ազգային ժողովի նախագահի որոշմամբ դադարեցվում են:

Է. Առաքելյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր օգոստոսի 29-ին՝ շեշտելով, որ մանդատի վայր դնելը կապված չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որևէ այլ գործընթացի հետ, թեպետ ժամկետային առումով համընկնել է այդ գործընթացների հետ: Է. Առաքելյանը իշխող խմբակցության կազմից Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկած պատգամավորներից մեկն էր: