Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Նախարարը հրաժարվում է ընդունել իրականում գոյություն ունեցող և օրեցօր խորացող խնդիրները». Արամ Քոչարյան

925
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 11:30
«Նախարարը հրաժարվում է ընդունել իրականում գոյություն ունեցող և օրեցօր խորացող խնդիրները». Արամ Քոչարյան

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հետևելով տեղեկատվական դաշտում առողջապահության նախարարի և բժշկական հանրության միջև ծավալվող գործընթացներին փաստում է.

1. Մինչ այսօր հրապարակումները հեռու են քաղաքակիրթ բանավեճ կոչվելուց և հատել են անձնական վիրավորանքներ չհասցնելու սահմանը։ Նախարարի շարունակական հաղորդագրություններն առաջացնում են միայն զայրույթ գործերի իրական վիճակից լավատեղյակ բուժաշխատողների շրջանում:

2. Ինչպես առողջապահության նախարարը, այնպես էլ մեր գործընկեր պրակտիկ բժիշկները ընդունել են ծայրահեղական կեցվածք, իսկ արտահայտած մտքերը ձեռք են բերում քաղաքական աստառ։ Մինչդեռ խնդիրները հեռու են այդպիսին լինելուց և առողջապահության ոլորտում առկա պրոբլեմները թողած ստեղծվում է կեղծ օրակարգ՝ ներքաշելով նորանոր դերակատարների։

3. Առողջապահության նախարարը հրաժարվում է ընդունել իրականում գոյություն ունեցող և օրեցօր խորացող խնդիրները, իսկ բժիշկները լուծումները փնտրում են մի դաշտում, որտեղ դրանք կարող են ուշանալ։

Հաշվի առնելով վերը շարադրվածը, մենք հայտնում ենք մեր խորը մտահոգությունը առողջապահության ոլորտում ստեղծված իրավիճակից և զգուշացնում ենքբոլոր կողմերին. այս ամենը շարունակվելու դեպքում՝ է՛լ ավելի է խորանալու բժիշկների և բուժառուների /պացիենտների/ միջևառաջացած անջրպետը։

Մեր գնահատմամբ խնդիրները գտնվում են ոչ թե առողջապահության նախարար և բուժհիմնարկի ղեկավար/սեփականատեր տիրույթում, այլ գալիս են հիմքերից ու տեղակայված են պրակտիկ բժիշկ/անվանի մասնագետ և առողջապահության նախարարության քաղաքականության շահերի բախման կիզակետում։

Ուստի խնդրում ենք երկրի բարձրագույն մարմնի՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովին անհապաղ վերցնել գործընթացները վերահսկողության տակ և հանդես գալ նախաձեռնությամբ, որն ուղղված կլինի ստեղծելու հարթակ մատնանշված կողմերի միջև ծագած խնդիրներին լուծումներ տալու նպատակին։

Մինչ այդ կոչ ենք անում մեր գործընկերներին վերադառնալ իրենց վայել արժանապատիվ կեցվածքին ևլծվել ամենօրյա կյանք ու առողջություն փրկելու գործին:

Առողջապահության նախարարին հորդորում ենք ականջալուր լինել իր ընդդիմախոսներին, որոշումներ կայացնելուց առաջ քննարկել ծրագրվող փոփոխությունները շահագրգիռ կողմերի հետ, կատարել սեփական՝ № 713-L հրամանի դրույթները, որոնք վերաբերվում են Պետպատվերի նվազագույն փոխհատուցման հաշվարկներին: Օր առաջ վերանայելՊետպատվերիերբեմն նվաստացուցիչ գները, որոնք շատ հեռու են ոչ միայն ներդրումներ խրախուսելուց, այլև հարցականի տակ են դնում թանկարժեք բուժտեխնիկայի սպասարկումը, իջեցնում ենցուցաբերվող բուժօգնության որակը և բուժանձնակազմի արժանապատիվ վաստակը՝ դրդելով կոռուպցիոն գործարքների:

Հ.Գ.1.Ստեղծված պայմանները վարկաբեկում են ինչպես Պետպատվերի, այնպես ել նախատեսվող առողջապահական ապահովագրության ամբողջ գաղափարները:

Հ.Գ.2. Ոլորտում նման անհանդուրժողական մթնոլորտի ձևավորումը մենք կանխատեսել էինք նախկինում հրապարակված հոդվածներում․

https://www.lragir.am/2018/11/12/394616/

https://www.lragir.am/2019/02/01/414352/

https://armtimes.com/hy/article/151138

Հարգանքներով՝ ՀՀ-ում ՄՌՏ-մեթոդի հիմնադիր,

«Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի բժիշկ-ռադիոլոգ, բ.գ.թ.՝ Արամ Քոչարյան