«Թե՛ Հոկտեմբերի 27-ը, թե՛ Մարտի 1-ը հենց այդ նպատակով են եղել». Ռաֆայել Թեյմուրազյան
![]() Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղն սկսվում է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Ռ. Քոչարյանին մեղսագրվող արարքը սովորական հանցագործություն չէ։ Խոսքն ա՛յն աստիճանի հանցանքի մասին է, որը միակ հանցատեսակն է, որի մասին նշված է սահմանադրության մեջ, ընդ որում՝ անփոփոխ հոդվածով։ Իշխանությունից դժգոհություններ կան, շատերս տարակուսում ենք, թե ինչու մինչև հիմա ինչ-ինչ քայլեր չեն արվել և այլն։ Թերևս հնարավոր էր ավելի լավ դիրքում լինել հիմա այս դիմակայության մեջ, բայց միևնույն է՝ ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն առանց դիմադրության չի լինելու։ Հարվածների նպատակն էլ ոչ թե Ն.Փաշինյանի իշխանությունը տապալելն է, այլ՝ Հայաստանն ընտրված իշխանությունից զրկելը։ Մեծ հաշվով, թե՛ Հոկտեմբերի 27-ը, թե՛ Մարտի 1-ը հենց այդ նպատակով են եղել... Հարյուրավոր զինվորականներ ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ցուցմունքներ են տալու դատարանում։ Դատավարությունն առհավետ վերացնելու է Ռ. Քոչարյանին որպես գործոն։ Հենց այդ պատճառով էլ նա ամեն ինչ անելու է (թե՛ դատարանի դահլիճում և թե՛ դրանից դուրս), որ բանը բուն դատաքննությանը չհասնի, իսկ հասնելու դեպքում էլ՝ հնարավորինս քիչ ուշադրության արժանանա։ Բայց սա ավելին է, քան Ռ. Քոչարյանի դատը։ Այս դատավարությունը հայկական պետականության պատասխանն է իր դեմ ուղղված ոտնձգություններին»։ |
Մերկելը և Մակրոնը կրկին վիճել են
4916:40«ՍՈւ 35 ինքնաթիռ են գտել, Տ-90 տանկ, մի քանի հատ էլ ԲՏՌ». Ռուբեն Հայրապետյան
7514:45«Չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան». Կարապետյանը՝ կադրային ջարդի մասին
7414:30«Ցավոք սրտի, սա մեր վերջին նիստը չէ». Արարատ Միրզոյան
5713:05Տավուշում սպանության փորձի դեպքով 34-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ
6012:30Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՊՆ 2020-ի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցությանը (տեսանյութ)
4912:20