Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.

Անձրև, ամպրոպ, քամի. եղանակն առաջիկայում

133
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 08:30
Անձրև, ամպրոպ, քամի. եղանակն առաջիկայում

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 12-ին, 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Սեպտեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի սեպտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.60C (1986 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.10C (1969 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.00C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: