Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Զախարովան մատնանշել է Բոլթոնի ֆեյքը և ամերիկյան ԶԼՄ-ների կեղծ լուրերը Ռուսաստանի մասին

925
Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ., 17:40
Զախարովան մատնանշել է Բոլթոնի ֆեյքը և ամերիկյան ԶԼՄ-ների կեղծ լուրերը Ռուսաստանի մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականը՝ մատնանշելով կեղծ լուրը, որը տարածել է անձամբ Բոլթոնը և ամերիկյան որոշ հրապարակումներ: Զախարովան հիշեցրել է, որ հունիսի սկզբին մի պաշտոնյա ելույթ է ունեցել գագաթնաժողովում, որը կազմակերպված է եղել Wall Street Journal-ի կողմից: Այն ժամանակ Բոլթոնը հայտարարել է, որ մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, տարածում են Սպիտակ տան մասին կեղծ լուրեր:

Երեք ամիս անց Թրամփը հեռացրեց Բոլթոնին՝ Twitter միկրոբլոգոմ գրելով հետևյալը, որ «նա համաձայն չէ Բոլթոնի առաջարկներից շատերի հետ, ինչպես վարչակազմի մյուս անդամները»:
РИА Новости գործակալության հարցին ի պատասխան՝ Զախարովան պարզաբանել է, որ այս իրավիճակը «Ռուսաստանի դեմ տեղեկատվական ագրեսիայի» օրինակ է:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը միակ երկիրը չէ, որ ենթարկվում է նման գրոհների, մի շարք երկրներ դարձել են տեղեկատվական հարձակման թիրախ, ինչպես Վաշինգտոնի պաշտոնյաներից, այնպես էլ ամերիկյան լրատվամիջոցներից, ՆԱՏՕ-ից և Բրյուսելից: