Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հայաստանում տեղի կունենա Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը

229
Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ., 22:20
Հայաստանում տեղի կունենա Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը

Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19:30-ին: Ծրագրում կհնչեն Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները:

Սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենա հոբելյանական համերգներ, որոնց մասնակցելու են կրկնակի «Գրեմմի» մրցանակակիր ջութակահար Պինխաս Ցուկերմանը, «Գրեմմի» մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը,հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը և այլոք:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին՝ բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեց Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները: Սեպտմեբեռրի 6-ին կայացավ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի սենսացիոն մենահամերգը: