Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

«Արդյոք Էդգար Առաքելյանն ավելի՞ սկզբունքային է, քան Արման Բաբաջանյանը». Ավետիք Իշխանյան

160
Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ., 19:50
«Արդյոք Էդգար Առաքելյանն ավելի՞ սկզբունքային է, քան Արման Բաբաջանյանը». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծիք. դեռ մեկ տարին չլրացած, ՀՀ ԱԺ խմբակցություններից հեռացան երկու պատգամավորներ։ «Իմ քայլը» խմբակցությունից հեռացավ և պատգամավորական մանդատը վայր դրեց խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը, «Լուսավոր Հայաստան»-ից հեռացավ, բայց մանդատը վայր չդրեց խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։ Հարց. արդյոք Էդգար Առաքելյանն ավելի՞ սկզբունքային է, քան Արման Բաբաջանյանը։ Գուցե... Բայց կարծում եմ, որ, լինելով հեղափոխության առաջնորդ, Նիկոլ Փաշինյանի պատգամավորը՝ Էդգար Առաքելյանը, ինչ-ինչ հակասություններ ունենալով վարչապետի հետ, չէր կարող դիմադրել, առայժմ հզոր իշխանությանը, և հրաժարական է տվել և մանդատը վայր դրել պարտադրանքի արդյունքում։ Ինչ վերաբերվում է Արման Բաբաջանյանին, ապա նա, ոչ միայն լքում է «ընդդիմադիր», անատամ խմբակցությունը, այլև չի բացառվում, որ որոշումը համաձայնեցված է իշխանության հետ (հե՛յ գիտի Հայկ Կոնջորյան)»։