Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ոչ միայն Վանեցյանը. «Հրապարակ»
![]() «Երեկ լուր տարածվեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ապա Փաշինյանի հորդորով հրաժարվել։ Լուրն արագությամբ հերքեցին պատկան մարմինները, բայց Հայաստանը փոքր երկիր է, և նման տեղեկությունները, որոնք, որպես կանոն, իրական են լինում, արագ են տարածվում։ Մենք փորձեցինք լրացուցիչ տեղեկություններ ստանալ այդ հրաժարականից, կառավարությանը մերձ շրջանակից մեզ ուշագրավ տեղեկություններ հաղորդեցին։ Ասացին, որ ոչ միայն Վանեցյանը, կառավարության գրեթե բոլոր անդամները պարբերաբար դիմումներ են գրում, ապա դրանք պատռվում են վարչապետի կամ հենց դիմումատուների կողմից։ Նման դիմումներ գրել են և՛ փոխվարչապետերը, և՛ նախարարները, և՛ քաղաքապետը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հեշտ չէ. նա բռնկվող է, անհավասարակշիռ, զայրանալիս կարող է մարդուն վիրավորել, ասել՝ դիմում գրի, գնա։ Հետո պաղում է, երբեմն փոշմանում, բայց դիմացինները ծանր են տանում այդ պահվածքը և փորձում են թողնել և հեռանալ»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |
«Ո՞ւմ սիրտն է ուզում «նոր ընդդիմություն»». Անի Սամսոնյան
52Երեկ, 22:05«Կարելի՞ է արդյոք նրան վստահել այդ կարևորագույն ոլորտը». Արտակ Գալստյան (լուսանկար)
56Երեկ, 19:10Սուդանի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
89Երեկ, 18:45Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է Նեմեց Ռուբոյին
155Երեկ, 16:50«Էսօր Նեմեցին ա ասել թռի, երեկ էլ իր ֆլիրտի օբյեկտին է խոստացել՝ քեզ կօգնեմ». Գոհար Վեզիրյան
185Երեկ, 16:25«Ես հեղափոխական չեմ, չեմ էլ եղել». Արման Բաբաջանյանը նոր միավորում է ստեղծում
85Երեկ, 15:35