Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Փաշինյանը Հայաստանի մասին բանաստեղծություն է հրապարակել

119
Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ., 00:55
Փաշինյանը Հայաստանի մասին բանաստեղծություն է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում բանաստեղծություն է հրապարակել. «Հայաստանը մի երկիր է ուր ճամփեքն են մոլորվում,
Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,
Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք,
Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:

Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի,
Չոր լավաշով լի մառան է, զնգուն զարկ է զնդանի,
Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել,
Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր։

Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական,
Ում տենչում ես երբ պարտված ես, և կամ հերոս հաղթական,
Հայաստանը ժողովուրդ է՝ ընտանիք է աղմկոտ,
Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ:

Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս,
Արամ Մանուկյան, Սարյան է, Համարձումյան է, Մինաս,
Հայաստանը Տիգրան Մեծ Է, սուրբ Մաշտոց է ու Նարեկ,
Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։

Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար,
Ֆիդայի նահատակներ են, որ ընկան Երկրի համար:
Հայաստանը Բագարան է, Արտաշատ, Էրեբունի...
Հայաստանը պատմություն է, որ ոչ սկիզբ, ոչ վերջ ունի»: