Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

«Սա Նորավանքի հարակից տարածքն է». ահազանգ

126
Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ., 02:10
«Սա Նորավանքի հարակից տարածքն է». ահազանգ

Բնապահպան Արսեն Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Նորավանքի հարակից տարածքն է: Մեր երկրի զբոսաշրջային հիմնական այցելավայրերից մեկն է: Այստեղ գանձում են գումար մեքենաների կայանման համար, գործում է ռեստորան, փող է աշխատում եկեղեցին, զբոսաշրջային կազմակերպությունները բերում են տուրիստական խմբեր, բայց կենցաղային աղբի կառավարումը մնում է այս մակարդակի վրա: Եթե նման պարզ խնդիրների լուծումը չենք կարողանում գտնել, բա ցիանիդով, ուրանով, թորիումով և այլ վտանգավոր տարրերով աղտոտման դեմը ո՞նց ենք առնելու և մաքրելու»: