Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.

«Տղա ա, կրակել ա, բա դրա համար կտանեն քաղմա՞ս». կրակոցներ Խոր Վիրապում

316
Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ., 23:45
«Տղա ա, կրակել ա, բա դրա համար կտանեն քաղմա՞ս». կրակոցներ Խոր Վիրապում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղիում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից մի քանի կրակոց է արձակել և ավտոմեքենայով հեռացել:

Ոստիկանները նրան՝ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Հայկ Ստեփանյանին, ով կրակոցներ արձակելուց հետո Nissan March մակնիշի 96 CO 777 համարանիշի ավտոմեքենայով հեռացել էր դեպքի վայրից, հայտնաբերել են Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում և բերման են ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:

Նրա մոտ հայտնաբերվել է նաև ՊՄՌ 9մմ գազային ատրճանակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է: Փաստի առթիվ հետաքննիչ Վ. Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հ. Ստեփանյանը կրակոցները արձակել է, երբ մասնակցելիս է եղել կնունքի արարողությանը, իսկ նրա հարազատները, ոստիկաններին մեղադրել են՝ ասելով. «Տղայա, կրակել ա, դրա համար բա մարդուն կտանեն քաղմա՞ս»: