Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

«Մենք նոր ենք սկսել, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը». Հայկ Մարության

109
Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ., 15:15
«Մենք նոր ենք սկսել, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը». Հայկ Մարության

Այսօր լրագրողների հետ զրույցում ՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե պատրաստվում է հրաժարական տալ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Դեղին մամուլը հանեք ձեր մակարդակից և ոչ թե հակառակ պրոցեսն արեք: Ինչի՞ մասին է խոսքը, մենք նոր ենք սկսել, մենք մեծ պլաններ ունենք, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե աղբահանության խնդրից ելնելով են այդ լուրերը շրջանառվում, քաղաքապետն ասաց. «Աղբահանության խնդիրն արդեն լուծված է: Ստեղծվել է համայնքային հիմնարկը և այն շատ արագ տեպերով կլրացնի այդ բացը և մենք կմտնենք բնականոն կյանք...Երևանի քաղաքապետարանը գրեթե տեխնիկա չի ունեցել, իսկ այսօր ունի այնքան տեխնիկայի պաշար, որ կարողանանք անկախ լինել, կարողանանք իրագործել մեր առջև դրված խնդիրները: Այսքանն անելու հետ մեկտեղ ինչպե՞ս կարող է մարդ մտածել հրաժարականի մասին: Հրաժարական տամ, որ այլևս մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞մ»,-ասաց Հայկ Մարությանը: