Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել». Արսեն Թորոսյան

729
Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ., 14:45
«Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։ Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ, գրեթե, դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը։

Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»»։