Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.

«Նիկոլ Փաշինյանն արդեն հատուցում է Հայկ Մարությանին քաղաքապետ դարձնելու համար». Ոսկան Սարգսյան

146
Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ., 03:25
«Նիկոլ Փաշինյանն արդեն հատուցում է Հայկ Մարությանին քաղաքապետ դարձնելու համար». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը դարձել է որբի գլուխ․ ով ասես դրա վրա վարսավիրություն է սովորում։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի դերի մեջ մտնելու համար երկար ճանապարհ պետք է անցնի, հարց է՝ ժամանակի մեջ կհասցնի՞ կամ կկարողանա՞ անցնել այդ ճանապարհը։ Զվարճացնող դերասան Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ դարձնելը մեծ սխալ էր, որի համար Նիկոլ Փաշինյանն արդեն հատուցում է՝ արժանանալով երևանցիների համապատասխան գնահատականին։ Մարզպետների առումով էլ վիճակը վատ է, նրանցից շատերը բացահայտ ստեր ասելով՝ իրենց փիառով են զբաղված՝ խուսափելով օրախնդիր հարցերի լուծումից»։