Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

«Քաղաքապետարանը վերջապես 20-րդ դարից մտավ 21-րդ դար». Երևանի քաղաքապետ

95
Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ., 12:50
«Քաղաքապետարանը վերջապես 20-րդ դարից մտավ 21-րդ դար». Երևանի քաղաքապետ

Երևանի ավագանին այսօր սկսեց երրոդ նստաշրջանի առաջին նիստը: Այսուհետ ավագանու անդամները կքվեարկեն էլեկտրոնային քվեարկության համակարգի միջոցով:

«Քաղաքապետարանը վերջապես 20-րդ դարից մտավ 21-րդ դար, և այսուհետ մեր քվեարկությունը լինելու է ոչ թե ձեռքով, այլ (անգամ կոճակ չէ սա), թաչ սքրինով: Ավելի առաջ ենք գնացել միանգամից»,- կատակեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նշենք, որ Երևանի ավագանու նիստերի ժամանակ հերթագրումները, քվեարկությունները անցնում էին ձեռք բարձրացնելով և ձեռքերը հաշվելով: