Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

«Մտածե՞լ ենք, որ միգուցե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի միանալն օգուտ տա Հայաստանին»․ «Իմ քայլի» պատգամավոր

83
Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ., 12:45
«Մտածե՞լ ենք, որ միգուցե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի միանալն օգուտ տա Հայաստանին»․ «Իմ քայլի» պատգամավոր

Խորհրադարանում այսօր՝ ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող պնդել, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ է՝ հավելելով, որ իրենք պետք է սկսեն ՀԱՊԿ-ի բարեփոխումների լուրջ ու հետևողական աշխատանք:

«Հիմա մենք մեր հանրության մոտ այս կոնտեքստում ձևավորում ենք մի այնպիսի պարանոյիկ սպասում, որ վա՜յ, Ադրբեջանը կգա ու կդառնա գործընկեր։ Իսկ մենք մտածե՞լ ենք՝ միգուցե այս կոմպլեքսի մեջ, անվտանգային այդ համակարգի մեջ դա Հայաստանին, միգուցե, օգուտ տա»,– ասաց Ենգիբարյանն՝ օրինակ բերելով, որ Թուրքան և Հունաստանը անվտանգության ոլորտի համագործակցության շնորհիվ կարողացել են խաղաղություն պահել:

«Չբացառենք, որ այդ անվտանգության համակարգի մեջ այս հնարավորությունը կարող է նաև օգտակար լինել: Եկեք այս ամեն ինչին սկեպտիկորեն չվերաբերվենք»,-ասաց պատգամավորը:

Նշենք, սակայն, որ Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակվում է լարվածության մթնոլորտը. պարբերաբար տեղի են ունենում ընդհարումներ և երբեմն դրանք հասնում են անգամ ռազմական գործողությունների: