Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Աղոթեք մեր ընտանիքի համար». 6-րդ հարկից ընկած փոքրիկի ծնողները հարցազրույց են տվել

605
Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ., 23:10
«Աղոթեք մեր ընտանիքի համար». 6-րդ հարկից ընկած փոքրիկի ծնողները հարցազրույց են տվել

Օրեր առաջ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 6-րդ հարկից ցած ընկած 2.5-ամյա փոքրիկի կյանքը հաջողվեց փրկել:
«Ծանր, բազմաթիվ վնասվածքներով, գլխի, ողնաշարի լուրջ վնասումներով, ծայրահեղ վատ վիճակում երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նման վնասվածքներից հետո կարող էին շատ-շատ լուրջ մնացորդային երևույթներ լինել, էլ չեմ ասում՝ կյանքին լրջագույն սպառնալիք էր: Ամբողջ հետազոտման ծավալը և ինտենսիվ բուժումը շատ ակտիվ վարվել էր, երեխան արհեստական շնչառության սարքին էր միացված և հզոր բուժման շնորհիվ հաջողվեց կենսական գործառույթները քայլ առ քայլ վերականգնել»,- նշում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Քայլ առ քայլ. բժիշկներն արեցին հնարավորն ու անհնարինը՝ փոքրիկի կյանքը փրկելու համար: Արվինն արդեն շնչում է ինքնուրույնաբար, ճանաչել է ծնողներին, խոսել նրանց հետ:
«Եթե բացեք պատուհանը և ուղղակի ներքև նայեք՝ կսարսափեք ու չեք էլ կարող մտածել, որ 3-4 օր հետո մարդը կարող է բացել աչքերը և սկսել խոսել, ասելով՝ «մամա»»,- արցունքն աչքերին պատմում է Արվինի մայրը՝ շնորհակալություն հայտնելով բոլորին հզոր աջակցության համար: