Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

«Ես չեմ հասկնա, Նիկոլ ջան, դու ինչ կընես». Հայկ Բարսեղյանը պատրաստվում է կռվի

204
Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ., 20:35
«Ես չեմ հասկնա, Նիկոլ ջան, դու ինչ կընես». Հայկ Բարսեղյանը պատրաստվում է կռվի

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ բնապահպան Հայկ Բարսեղյանը քիչ առաջ ուղիղ եթերով անդրադարձավ վարչապետի՝ քաղաքացիների հետ զրույցին:

«Պետք է մեկնենք Ամուլսար և Նիկոլին բացատրենք, որ Ամուլսարը չի պատկանում միայն ջերմուկցիներին, այն պատկանում է բոլորիս: Թող մլիցեքը պատրաստվեն պատերազմի: Ես չեմ հասկնար Նիկոլ ջան, թե դու ի՞նչ կենես: Եթե դու գնում ես քո ժողովրդի կամքին հակառակ ու չես գիտակցում, որ հանքի պայմանագրերը կնքվել են երկիրը զավթվածների կողմից, ապա այս ամենի պատասխանատվությունը դու վերցնում ես քո ուսերին: Ես հասկանում եմ, որ լիքը պատճառներ կան, որ դու այդպես ես վարվում, բայց ժողովրդի կարծիքը բավական է, որ դու պայմանագիրը խզես ու «Լիդիան»-ին ռադ անեք Հայաստանից»,- իր ուղիղ եթերի ժամանակ ասաց Հայկ Բարսեղյանը՝ վստահեցնելով, որ մի շաբաթից մեկնելու է բնակության Ամուլսար: